HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քվեարկողների հիմնական դժգոհությունները կապված են ընտրատեղամասերի փոփոխությունների հետ

Լուսինե Հակոբյան

Սամվել Շուխյանի նախագահությամբ առավոտյան 8:00-ից բաց է Աշտարակի 14/7 ընտրատեղամասի դուռը: Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ ամեն ինչ անցկացվում է ըստ կարգի. ‹‹Հանձնաժողովի 8 անդամներն իրենց տեղերում են 8:00-ից, ունենք «Ժառանգություն» կուսակցությունից, ՀԱԿ-ից, Հանրապետական և  «Օրինաց  Երկիր» կուսակցություններից հանձնաժողովի անդամներ: Մեզ հետ ժամը  ութից ընտրատեղամասում են Ժուռնալիստների ‹‹Ասպարեզ›› ակումբի երկու  լրագրող և երկուական վստահված անձինք ՀՀԿ-ից և ՀԱԿ-ից››:

Անուշ Թովմասյանը, ով ներկայացնում է Ժուռնալիստների ‹‹Ասպարեզ›› ակումբը, ասում է.  ‹‹Վաղ  առավոտից  այստեղ եմ և չեմ արձանագրել որևէ խախտում, ամեն  ինչ դեռ հանգիստ է: Մենք Աշտարակի 11 ընտրատեղամասերից 8-ում ունենք  երկուական դիտորդներ: Փորձում ենք վերահսկել ընթացքը››: Մինչ այս պահը ավելի  քան 700 քաղաքացի կատարել է իր ընտրությունը:

Քվեարկողների հիմնական դժգոհությունները կապված են ընտրատեղամասերի փոփոխությունների հետ. ստիպված են լինում այս ընտրատեղամասից մյուսը գնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter