
Օշականի 15/27 ընտրատարածքում ավելի շատ տարեցներն են մասնակցում ընտրություններին
Անուշ Ամիրբեկյան
Արագածոտնի մարզի Օշական գյուղի երեք ընտրատեղամասերից N15/27-ը ամենաքիչ ընտրողներն ունի, այստեղ գրանցված է 1392 մարդ: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարապետ Համբարձումյանն ասաց, որ մինչև 17.40 րոպեն ընտրելէ 410 քաղաքացի: Նա նկատեց, որ օրվա ընթացքում երիտասարդների հոսքը քիչ է եղել. «Ավելի շատ տարեցներն են մասնակցում ընտրություններին, չեմ կարող ասել` ինչով է պայմանավորված, բայց այդպես է»:
Նահ հավելեց, որ որևէ միջադեպ չի գրանցվել, մարդիկ գալիս ընտրում, գնում են: Նշենք, որ N15/27 ընտրատեղամասում երկու կուսակցություն վստահված անձ ունի՝ ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն: Մեզ հետ զրույցում ՀԱԿ-ի վստահված անձ Ոսկան Մնացականյանն ասաց, որ որևէ խախտում չի նկատել, մինչև ընտրաթերթիկների հաշվարկը նա մնալու է ընտրատեղամասում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել