HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրացուցակին մոտ կանգնելու համար բերման է ենթարկվել ՀԱԿ դիտորդը

Ընտրական ցուցակներին մոտ կանգնելու համար Արաբկիրում գտնվող 4/16 ընտրական տեղամասից բերման է ենթարկվել  «Հայ ազգային կոնգրեսի» վստահված անձ Տիգրան Բաղդասարյանը: Այս մասին «Ա1+»-ին փոխանցել է ՀԱԿ համակիր Կարեն Հարությունյանը:Բաղդասարյանին բերման են ենթարկել տեղամասում հերթապահող ոստիկանները՝ ընտրական տեղամասի նախագահի պահանջով: Նախագահին դուր չի եկել, որ նա ուշադիր հետեւել է հանձնաժողովի անդամների գործողություններին եւ հսկել է, որ ընտրողները բացակայող անձանց փոխարեն չքվեարկեն: Դեպքի մասին տեղյակ է պահվել ՄԻՊ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter