«Մի քիչ ոտդ կախ գցի կտենաս, որ տելեվիզրը «Այո» կասի»
Արմավիրի մարզի Արագած գյուղում այսօր և Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն է և համայնքապետի ընտրությունները: Գյուղացիներն ասում էին, որ եթե համայնքի ղեկավարի ընտրություն չլիներ իրենք չէին գա «Այո»-ի և «Ոչ»-ի քվեարկությանը:
«Մեկ ա, արդեն գրել պատրաստել են, որ «Այո»-ն անցել ա: Մի քիչ ոտդ կախ գցի կտենաս, որ տելեվիզրը «Այո» կասի, էլ գանք ի՞նչ անենք»,-ասում էր Գուրգեն պապը:
Արագածում համայնքի թեկնածուն մեկն է՝ գործող համայնքապետ Աշոտ Կամավոսյանը: Նա վերջին երկու ընտրություններում առանց մրցակցի է ընտրվում:
Գյուղում բացվել է երկու ընտրատեղամաս: Ընտրողնեի ընդհանուր թիվը 2220 է, որից ժամը 17-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էին արդեն 1030-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել