HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր այցելության պահին Ծաղկունքի ընտրատեղամասում ընտրող չկար

Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի 23/15 ընտրատեղամասում մեր այցելության պահին տեւական ժամանակ ընտրողներ չկային: Տեղամասը գտնվում է Բաց դպրոց, 4-րդ փողոց, շենք 10 հասցեում: Մեծ դահլիճում միայն հանձնաժողովի անդամներն էին: 

Ընտրատեղամասում գրանցված 787 ընտրողից ժամը 6-ի սահմաններում ընտրությանը մասնակցել էր 263 ընտրող: «Ընտրությունը շատ ընտիր կազմակերպված է անցնում, ընդհանրապես ընտրախախտումներ չեն եղել: Մի քիչ շատ ընտրողների էինք սպասում, բայց քիչ ա, երեւի գործի բնույթով չեն եկել ընտրության: Դիտորդներ չկան, վստահված անձինք էլ չկան»,- հայտեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Արշակ Ղազարյանը:

Արփինե Մինասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter