HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարոնուհի Քեթրին Էշթոնը գալիս է քննարկելու նաեւ գալիք ընտրությունների հարցը

Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, բարոնուհի Քեթրին Էշթոնը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում կլինի նոյեմբերի 15-17-ը, իսկ Հայաստան կայցելի նոյեմբերի 16-17:

Տիկին Էշթոնը հանդիպումներ կունենա  Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 

Հանդիպումների ընթացքում գերագույն ներկայացուցիչը կքննարկի գալիք ընտրությունները, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հայ-թուրքական հարաբերությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter