HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու նորակառույց թաղամասի բնակիչները տարբեր տեղամասերում են ընտրում

Գյումրու թիվ 23 նորակառույց դպրոցում տեղակայված 34/16 ընտրատեղամասում, ի տարբերություն Գյումրու մյուս տեղամասերի ընտրողների, ակտիվությունը մեծ էր, ժամանակ առ ժամանակ մարդկային կուտակումներ էին լինում: Տեղամասը բացվել է առավոտյան ժամը 08:00-ին, առաջին ընտրողն էլ եղել է հանձնաժողովի նախագահը:

Սա այն եզակի տեղամասերից է, որտեղ ընտրողները քաշքշուկների մեջ են հայտնվում՝ կապված հասցեների հետ. «Ավելի շատ ոչ թե հասցեների հետ է անճշտությունը, այլ անձնագրային բաժնի տրամադրած ցուցակների հասցեները նոր անուններով են. օրինակ, ես ընտրել եմ այն ժամանակ 70 շենքի 13 բնակարան հասցեով, հիմա եկել եմ, ուրիշ հասցե է եղել: Բայց ընտրացուցակների կողքին փակցված են նաև փոփոխված հասցեները», - ասում է ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Տիգրան Չամակյանը:

Բնակիչների հասցեների փոփոխությունը տեղի է ունեցել բնակարանների սեփականաշնորհումից հետո և նրանց անձնագրերում դեռ մնացել են բնակարանների շինարարական հասցեները:

Այս տեղամասում ընտրությունները բնականոն ընթացքով են ընթանում, էական խախտումներ չեն արձանագրվել, քվեարկության ընթացքին հետևում են դիտորդները:

Հանձնաժողովի նախագահը այս տեղամասում օգնեց քվեարկել հաշմանդամ քաղացու, ով չէր կարողանում բարձրանալ տեղամաս: Ընտրողի որդին հանձնաժողովին ներկայացրեց ընտրողի անձնագիրը, ապա հանձնաժողովի նախագահը մեկ քվեաթերթիկ ու ծրար անձամբ փոխանցեց տեղամասի մոտ մեքենայի մեջ գտնվող ընտրողին:

Վերջինս կատարեց իր քաղաքացիական պարտքը և ծրարը կնիքվեց ու գցվեց քվեատուփը: 34/16 ընտրատեղամասում ընտրողները մեծ դժգոհություն էին հայտնում նաև դրսում բարձր փակցված ընտրացուցակներից՝ նշելով, թե չեն կարողանում կարդալ և գտնել իրենց անունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter