
Օշականում 4216 ընտրողից հանրաքվեին մասնակցել է 1351 ընտրող
Անուշ Ամիրբեկյան
Սահմանված կարգի համաձայն` Արագածոտնի մարզի Օշական գյուղում ժամը 20.00-ին փակվեցին բոլոր երեք ընտրատեղամասերը:
N15/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարապետ Համբարձումյանի կարծիքով` տվյալ ընտրատեղամասում ընտրողների ակտիվությունը նորմալ է եղել:
Օշական համայնքի գյուղապետ Արամ Ներսիսյանը փոխանցեց, որ սովորաբար ընտրություններին մասնակցում է գյուղացիների 50-60 տոկոսը, սակայն մարդիկ ավելի հետաքրքրված են եղել նախագահական, խորհրդարանական կամ ՏԻՄ ընտրություններով. «Այն աշխուժությունը, տրամադությունը չկա, անհատի ընտրություններին ավելի աշխուժություն է տիրում: Ժողովրդի մեջ նստվածք կա, որ սա անհատի ընտրություն չէ»:
Բոլոր երեք ընտրատեղամասերից մեզ փոխանցված արդյունքները հետևյալն են` N 15/25 ընտրատեղամասում 1408 ընտրողից ընտրությանը մասնակցել է 435 քաղաքացի, N 15/26 ընտրատեղամասում 1416 ընտրողներից`425-ը, N 15/27-ում՝ 1392 ընտրողներից`491-ը:
Ընդհանուր թվով` Օշականում 4216 ընտրողից հանրաքվեին մասնակցել է 1351 ընտրող:
Մեկնաբանել