HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը թիվ 32 ընտրատարածքում է

Ժամը 20:00-ի դրությամբ Լոռու մարզի 4 ընտրատարածքային հանձնաժողովներն արձանագրել են մասնակցության հետևյալ ցուցանիշները. թիվ 29 ընտրատարածքում հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանի տեղեկացմամբ ցուցակային 66.806 ընտրողից հանրաքվեին մասնակցել է 31.031-ը կամ ընտրողների 46.45 տոկոսը: Թիվ 30 ընտրատարածքում հանձնաժողովոի նախագահ Տիգրան Պապանյանի հավաստմամբ ցուցակային 61.088 ընտրողից ընտրությանը մասնակցել է 22.791 մարդ՝ ընտրողների 37.31 տոկոսը:

Թիվ 31 ընտրատարածքում հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանի տեղեկացմամբ 54.413 ընտրողիից ընտրությանը մասնակցել է 24.696-ը՝ ընտրողների 45.39 տոկոսը: Թիվ 32 ընտրատարածքում 55.741 ընտրողից ընտրությանը մասնակցել է 31.530-ը՝ ընտրողների 56.57 տոկոսը:

Գայանե Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter