
Քասախի 26/27 տեղամասում «այո» է ասել 377 հոգի, «ոչ»՝ 281
Մարինե Մարտիրոսյան
Հրանտ Գալստյան
Կոտայքի Քասախ գյուղի 26/27 ընտրատեղամասում սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել 377 հոգի, «ոչ»՝ 281 ընտրող:
Հիշեցնենք, որ 26/27-ը Քասախ համայնքի 3 տեղամասերից ամենամեծն է, որտեղ ընտրելու իրավունք ուներ 1628 քաղաքացի և որի հասցեներից մեկում գրանցված էր 178 ընտրող: Անվավեր ճանաչված 34 քվեաթերթիկներից 22-ը «ոչ»-ի օգտին էին, սակայն սխալ քվեարկված: Օրինակ՝ շատ քվեաթերթիկների վրա ուղղակի գրված էր «ոչ»։ Մի դեպքում ծրարի վրա գրված էր «այո», ներսում՝ «ոչ»: Հատկանշական է, որ «ոչ»-ի թերթիկների մի զգալի մաս ծալված էր մի քանի անգամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել