
Փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը հրապարակային հաղորդում է ներկայացնում իր ընտրական իրավունքի խախտման մասին թիվ 6/27 ընտրատեղամասի կողմից
Փաստաբան Ռուզաննա Տեր Վարդանյանը «Հետքին» գրել է իր ընտրական իրավունքի խախտման մասին: Ստորեւ` նրա ուղարկած գրությունն առանց խմբագրման:
«Թիվ 138 դպրոցում է գտնվում 6/27 ընտրատեղամասը, որտեղ ընտրության գնալու ժամանակ սխալ եմ լրացրել իմ քվեաթերթիկը: Պահանջել եմ ՀՀ Ընտրական օրենսգրքի 65 հոդվածի 5-րդ կետի համաձայն նոր քվեաթերթիկ տալ ինձ, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է, ասելով, թե «Ուր ուզում ես, գնա, բողոքի»:
Մեջ եմ բերում ՀՀ Ընտրական օրենսգրքի 65 հոդվածի 5-րդ կետն ամբողջությամբ. «5. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարվում է համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկին ամրացվում է քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ, և քվեաթերթիկն անհապաղ մարվում է»:
Պահանջում եմ ՀՀ ոստիկանությունից այս գրածս դիտել որպես հաղորդում և հարուցել քրեական գործ:
Հարգանքներով,
Ռուզաննա Տեր-Վարդանյան
091 47 53 33»:
Մեկնաբանել