HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնի. ‹‹Ոչ››՝ 132, ‹‹Այո››՝ 138

Գառնի գյուղի 27/28  ժամը 20:00-ին ընտրատեղամասի փակվելուց հետո, նախագահ Անդրանիկ Գրիգորյանը հայտարարեց նիստի սկիզբը: Դրանից հետո ավարտելով ընտրատեղամասում  քվեաթերթիկների հաշվվում, դրանք տեղավորեցին պարկի մեջ: Ընտրատեղամասում գրանցված 1559- ընտրողից,  քվերակության մասնակցեցին 284-ը: Նույնականացման քարտով ևս քվեարկողներ եղան, նրանք 67 էին: Քվեաթերթիկներից 14 անվավեր էին: ‹‹Ոչ›› էին քվեարկել 132 ընտրող, իսկ ‹‹Այո›› 138-ը: Այս ընտրատեղամասում ընտրողները պասիվ էին մինչև վերջ: Քվեաթերթիկների հաշվելուն ներկա էին միայն հանձնաժողովի անդամները: 

Ամբողջ օրը ընտրատեղամասում  վստահված անձինք և դիտորդները շատ քիչ են եղել: Նրանք գրանցվում էին ընդամենը մի քանի րոպեով, ապա դուրս գալիս:

Նունե Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter