
Վարդանաշեն. «Ոչ»՝ 136, «Այո»՝ 300
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող 797 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 444-ը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Դավիթ Մինասյանը «Հետքին» տեղեկացրեց, որ 300-ը քվեարկել է «Այո»-ի օգտին, 136-ը՝ «Ոչ»-ի, անվավեր է եղել 7 քվեաթերթիկ, իսկ 1-ը՝ չսահմանված նմուշի:
Զարմանալի չէ, որ անվավեր քվեաթերթիկների թիվը քիչ է: Արմավիրի մարզում այսօր քվեարկողների մեծ մասը «կուրացել» էր և նրանց ուղեկցում էին քվեախուց այլ անձինք: Իսկ «Այո»-ների ապահովմամբ զբաղվում էր անձամբ համայնքապետ Արթուր Մանուկյանը, ով տեղամասից դուրս չէր գալիս և ակտիվ զբաղված էր մարդկանց քվեարկության տեղամաս բերելու կազմակերպչական հարցերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել