HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու տան վրա երեք այլ անձ է գրանցված եղել

Քաղաքացի Արփի Պողոսյանը «Հետքին» հայտնում է, որ, գնալով ընտրության, հայտնաբերել է, որ իրենց հասցեում գրանցված են 3 անծանոթ մարդ՝ Կուլկուլէան Ազնիվ Գէորգի, Կուլկուլէան Յարություն Գէորգի, Քէօֆտէան Մարի Շուքրիի: Հանձնաժողովի անդամը քաղաքացու բողոքին հակադարձել է, որ իրենք կապ չունեն, ցուցակներն ուղարկվում են Ոստիկանության անձնագրային բաժնից: Քաղաքացին պահանջել է ցույց տալ, թե իրենց հասցեում գրանցվածներն արդեն մասնակցել են ընտրության, թե ոչ, այդ պահին նրան մոտեցել է ՀՀԿ վստահված անձի վկայականով տղամարդ, ներկայանալով անվտանգության աշխատակից, սպառնացել է կարգը խախտելու համար քաղաքացուն տեղափոխել բաժին եւ առգրավել հեռախոսը: Քաղաքացին հեռացել է ընտրատեղամասից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter