
Քվեների հաշվարկի ժամանակ անջատվել է էլեկտրաէներգիան
Հաղթանակ թաղամասի 7/14 ընտրատեղամասում քվեների հաշվարկի ժամանակ անջատվել է էլեկտրաէներգիան։Անջատելուց հետո վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ, ՀՅԴ վստահված անձանց ու լրագրողների միջև։ Այդ ընթացքում լրագրողները փորձել են լուսավորել սրահը լապտերներով ու հեռախոսներով։ Որոշ ժամանակ հետո էլեկտրաէներգիան միացրել են, սակայն նորից է անջատվել։
ՀՀԿ վստահված անձինք քաշքշում են դիտորդին ու գոռգռում են վրան, ճնշում են գործում, լրագրողներին չեն թողնում նկարահանել։
Անժելա Պողոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել