HY RU EN

Աջափնյակի 9/33 ընտրատեղամասում «ոչ»-ը զգալի առավելությամբ հաղթեց «այո»-ին

Աջափնյակի 9/33 ընտրատեղամասում «ոչ»-ը հաղթեց «այո»-ին: «Ոչ» քվեարկել էր 522, իսկ «այո»՝  269 ընտրող: Անվավեր համարվեց 39 քվեաթերթիկ:

Այս ընտրատեղամասում 828 ընտրող էր մասնակցել հանրաքվեին, որից 181-ը՝ նույնականացման քարտերով: Նշենք, որ ընտրողների ընդհանուր թիվն այս ընտրատարածքում 1902+1 է, որից 1-ը՝ լրացուցիչ ցուցակով:

2 քվեաթերթիկի տարբերություն տվեց հաշվարկը: Հանձնաժողովը դեռ որոշում է՝ ինչպես լուծել այդ 2 քվեաթերթիկի հարցը:

9/33 ընտրատեղամասում ժամը 8-ին փակվեցին դռները: Հանձնաժողովի նախագահը, որպեսզի սկսի հաշվարկման գործընթացը, քարտուղարին խնդրեց կարդալ ուղեցույցը և շարժվել ըստ դրա: Քարտուղար Արմենուհի Խաչյանը կարդում էր ուղեցույցը, իսկ հանձնաժողովի նախագահ Աշոտ Գևորգյանը կատարում գործողությունները: