HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

400 «ոչ», 335 «այո» Դավթաշենի ընտրատեղամասում

Երևանի Դավթաշեն համայնքի 05/02 ընտրատեղամասում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «ոչ» է ասել 400 ընտրող, «այո»՝ 335-ը: Եվս 35 քվեաթերթեր անվավեր են եղել:

Այս մասին Հետք-ին հայտնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի դիտորդ Հայկ Գալստյանը՝ պատմելով, որ ընտրության ընթացքն ուղեկցվել է կեղծիքներով ու դրանց անհաջող փորձերով: Մասնավորապես, կրկնաքվեարկության երկու փորձեր են արվել, որոնցից մեկի հեղինակը բացահայտվելուց հետո փախուստի է դիմել, մյուսի անձնագրում դիտորդները երկրորդ կնիքը նկատել են այն ժամանակ, երբ քվեաթերթն արդեն քվեատուփում է եղել:

Ընտրակեղծիքի փորձ է արել նաև հանձնաժողովի անդամներից մեկը՝ Ավագյան Թագուհի անունով, ով ցանկացել է ծրար գցել քվեատուփը: Կեղծիքի փորձը նկատած դիտորդին Ավագյանը ասել է, թե ընդամենը դատարկ ծրար էր գցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter