Աշտարակի 14/8 ընտրատեղամասում քվեարկել են սահմանադրական փոփոխությունների օգտին
Լուսինե Հակոբյան
Րոպեներ առաջ Աշտարակի 14/8 ընտրատեղամասում ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկը: Հանրաքվեին մասնակցած 925 քաղաքացիներից 475-ը ասաց «այո» սահմանադրական փոփոխություններին, 439-ը` «ոչ», իսկ անվավեր քվեաթերթիկները 11-ն էին: Հիշեցնենք, որ ողջ օրվա ընթացքում այս ընտրատեղամասում խախտումներ չեն գրանցվել` համաձայն դիտորդների և վստահված անձանց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել