HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու 33/75-ում հաղթեց «Ոչ»-ը

Գյումրու 1588 ընտրող ունեցող 33/75 ընտրատեղամասում քվեարկությունն ավարտվեց ուղիղ ժամը 20:00-ին, որից անմիջապես հետո տեղի ունեցավ արդյունքների ամփոփումը՝ ըստ կանոնակարգի: Ինչպես Գյումրիում տեղակայված ընտրատեղամասերի մեծ մասում, այնպես էլ այստեղ, ընտրողների զգալի պասիվություն է եղել:

Քվեարկությանը մասնակցել է 332 ընտրող: 33/75 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էլմիրա Մովսիսյանը փոխանցեց՝ ընտրությունն ընթացել է բնականոն հունով, կարևորը, որևէ խախտում չի եղել, գործել են օրենքի շրջանակներում: Այստեղ իր քաղաքացիական պարտքը նույնականացման քարտով կատարել է 100 քաղաքացի, որևէ խնդիր չի առաջացել: Հանձնաժողովի նախագահը մեկնաբանում է. «Նույնականացման քարտը չի կնիքվում, բայց գրանցամատյանում համապատասխան սյունակում նշվում է»:

Ձայների հաշվարկն այստեղ ունեցավ հետևյալ արդյունքները՝ «Այո» - 90,« Ոչ» - 212, իսկ անվավեր է ճանաչվել 30 քվեաթերթիկ: Անվավեր ճանաչված քվեաթերթիկներից երկուսում ընտրողը հայհոյանք էր գրել, մյուսներում՝ սխալ նշումներ կատարել:

Մարիամ Խալաթյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter