HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7,45 մլն դրամ՝ շրջակա միջավայրին հասցված վնասի դիմաց

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից հայտնաբերված  խախտումների արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 7.45 մլն դր գումար

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.11-04.12.2015թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 1,15 մլն դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 2,12 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մասնավորապես`  

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 174.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1,68մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                  

Հողերի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտի  պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած  առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  3 որոշում և հաշվարկվել է 125.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                  

Ապօրինի որս

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 31,5կգ /67հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի  լսողական խանգարումներ  ունեցող երեխաների կրթահամալիր և   «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 10,5կգ /15հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործի քննության արդյունքում կայացվել է 100,0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործի քննության արդյունքում կայացվել է 100,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 104.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 27.9 գծամետր ձկնորսական ցանց:

Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 7.45մլն. դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter