
«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ այս նստաշրջանը
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Երեկ, մենք բոլորս ականտես եղանք՝ ինչպես հայ ժողովուրդը գնաց և քվեարկեց «ոչ» Սերժ Սարգսյանին, և ես դրա համար շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց Փոստանջյանը, ում իր խոսքը չթույլատրեց շարունակել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա խնդրեց բոլորին խոսել բացառապես օրակարգի վերաբերյալ ու հրահանգեց անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը:
Այնուհտեև խոսեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով ասաց, որ համաձայն ԱԺ կանոնակարգի՝ հայտարարում են այս նստաշրջանի աշխատանքների բոյկոտի մասին:
«Քանի որ ստեղծված վիճակում մենք չենք կարող ձեզ հետ նստել նույն դահլիճում ու սովորականի պես գործ անել, բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության և օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն: Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընատակաշառքի բաժանում»,- ասաց Զուրաբյանը: Նրան էլ այս անգամ ընդհատեղ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով, որ իրենք հակառակ տեսակետին են ու հրահանգեց անջատել Զուրաբյանի խոսափողը:
Մեկնաբանել