HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել ՀԿՀ նախագահի կողմից ուղարկված դիմումների վերաբերյալ

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանը  ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին է ուղարկել  2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացված երկու դիմումներ՝ asparez.am լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություններից և «Ասպարեզ» օրաթերթի ու  asparez.am լրատվական կայքի լրագրողներից: 
Տ. Մուկուչյանը տեղեկացրել է, որ  «asparez.am» լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանի անունից ներկայացված դիմումի կապակցությամբ անձամբ իր կողմից տեղեկատվություն ճշտելիս պարզվել է, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Նա որևէ մեկիին չի խնդրել իր անունից ներկայացնել դիմում և ուղարկվել է կարճ հաղորդագրություն նշվածի վերաբերյալ (կից ներկայացված է լուսապատճենը):
«Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունների և «Ասպարեզ» օրաթերթի ու  asparez.am լրատվական կայքի լրագրողների անունից ստացված դիմումի կապակցությամբ ևս իրականացվել է արագ արձագանքում, հեռախոսազանգով ճշտվել է հեռախոսազանգի իսկությունը, և դիմումում նշված քաղաքացիները ևս պարզաբանել են, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: 
Այնուամենայնիվ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դիմումներն ուղարկվել են ՀՔԾ  Քրեական դատավարության օրենսգրքի  180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter