Օմբուդսմենը հանրաքվեի վերաբերյալ ստացել է 67 ահազանգ
Ընտրախախտումների վերաբերյալ մինչ այս պահը Օմբուդսմենը ստացել է 67 ահազանգ,որոնց կապակցությամբԱրագ արձագանքման ծառայությունն այցելել է խնդրահարույց ընտրատեղամասեր' ծանոթանալու հնարավորխախտումներին: Կատարվել է 31 այց, իսկ որոշ դեպքերում էլ հարցերին լուծում է տրվել բանավոր խորհրդատվությամբ կամխնդիրն արձանագրվել է, եւ դրանց վերաբերյալ վարույթ է սկսվել:
Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են լրագրողների, դիտորդների եւ հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտմանը (11 դեպք), ընտրական գործընթացի ոչ պատճաշ կազմակերպմանը (3 դեպք), ընտրացուցակներում եղած անճշտություններին եւ կրկնաքվեարկությանը (9 դեպք), տեղամասերում մարդկանց կուտակումներին (2 դեպք), քաղաքացիներին ոչ իրավաչափ բերման ենթարկելուն (7 դեպք), լցոնումներին (6 դեպք), ընտրակաշառքի բաժանմանը (2 դեպք), անձնագրերի եւ դրանց մեջ դրվող կնիքների հետ կապված խնդիրներին (7 դեպք), քվեաթերթիկների հաշվման ընթացքում առաջացած խնդիրներին, մասնավորապես' հաշվման գործընթացի դադարեցմանը (5 դեպք), ձայների հաշվելու ընթացքում հանձնաժողովի անդամների աշխատանքի խոչընդոտմանը (11 դեպք), քվեաթերթիկների նախնական ու վերջնական հաշվարկների անհամապատասխանությանը (4 դեպք):
Օմբուդսմենի աշխատակազմի միջամտության արդյունքում կարգավորվել է լրագրողների, դիտորդների եւհանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտման 8 դեպք, շտկվել է ընտրացուցակներում եղած 7 անճշտություն,բերման ենթարկված 7 անձանցից 3-ը ազատ են արձակվել բաժիններից, իսկ 3 դեպքով հարցին տեղում է լուծում տրվել, 2տեղամասերում էլ կարգավորվել է ընտրական գործընթացի կազմակերպումը: Քվեաթերթիկների հաշվարկման փուլումկանխվել է հաշվարկի դադարեցման եւ հանձնաժողովի անդամների աշխատանքի խոչընդոտման 3-ական դեպք,կարգավորվել է նաեւ հաշվարկների անհամապատասխանության 4 դեպքից 3-ը: Կենսաչափական անձնագրով քվեարկել թույլտալու դեպքի կապակացությամբ Օմբուդսմենի աշխատակցի միջամտությունից հետո նախապատրաստվել են նյութեր,հանձնաժողովի անդամի ծեծի ենթարկելու դեպքով հաղորդում է տրվել Ոստիկանութու:
Առաջիկա օրերին Օմբուդսմենը հետեւողականորեն կշարունակի ուսումնասիրել յուրաքանչյուր ահազանգի հիմանվրա արձանագրված խախտումները՝ իրականացնելով մանրակրկիտ եւ բազամակողմանի ուսումնասիրություն: Անհրաժեշտէ, որ իրավախախտում կատարած բոլոր անձինք ենթարկվեն խստագույն պատասխանատվության:
Ամփոփելով դիտորդական կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրելովիրավախախտումների մասին մամուլի հրապարակումներն ու առկա տեսանյութերը, ինչպես նաեւ ստանալով պետականմարմիններից փաստարկված պարզաբանումներ՝ Օմբուդսմենն առաջիկայում կներկայացնի իր ամփոփիչ գնահատականը2015 թվականի Հանրաքվեի վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել