HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերելակից քիչ օգտվում են, շատ վճարում

Կարինե Բայանդուրյան

Տիգրան Մեծ 39 շենքի բնակիչներն  ահազանգում են՝ հոկտեմբեր ամսին վերելակը 10 օր չի աշխատել, այդ խնդրով բազմիցս դիմել են համատիրություն, սակայն խնդիրն, այնուամենայնիվ, անուշադրության է մատնվել:

Սրան գումարած, ի տարբերություն մյուս ամիսների, երբ վերելակի ամսավճարը առավելագույնը 7000 դրամ է կազմել, հոկտեմբերին բնակիչները ստիպված են եղել 12000 դրամ վճարել՝ քսան օր վերելակից օգտվելու դիմաց:  

«Կենտրոն» համատիրության նախագահ Արա Միքայելյանը հավաստիացրեց, որ վերջին անգամ վերելակը փորձաքննություն է անցել հոկտեմբեր ամսին. «Արդյունքը՝ նորմալ»: Այս հայտարարությունը բնակիչների շրջանում ծիծաղ  առաջացրեց:

«Ոնց կարող է ստուգած լինեն, եթե ամսվա կեսը չի աշխատել, շենքում էլ ոչ մեկը տեղյակ չի, որ փորձաքննության են ենթարկել»,- տեղեկացրեց շենքի բնակչուհի տիկին Աննան:

Համատիրությունում կարծում են, որ վերելակը բնակչի սեփականությունն է: «Երևանում գրեթե բոլոր վերելակներն են 40-ն անց, քաղաքապետարանը մեզ գումար չի հատկացնում վերելակները փոխելու համար: Եթե բնակիչները ուզում են, կարող են սեփական միջոցներով փոխել վերելակը, ամենաէժանը թուրքականն է՝ 50000 դոլար»,- ասաց Արա Միքայելյանը:

Շենքի բնակիչները դիմում են գրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրինություն, խնդրելով պարզաբանել, ինչի հետ է կապված ամսավճարի կտրուկ աճը: Դիմումին ի պատասխան ստուգումներ անցկացրած էլ ցանցի մասնագետը բնակիչներին հայտարարել է, որ հաշվիչի հետ խնդիրներ չկա: Անհրաժեշտ են հավելյալ  ստուգումներ՝ պարզելու համար, որն է խնդիրը:

Հավելյալ ստուգումներ մինչ օրս չեն կատարվել, և բնակիչները ստիպված կլինեն նույնչափ վճարել նաև այս ամիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter