HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2016 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԱԺ-ում 97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց 2016 թվականի բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագիծը:

Մինչև քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: 

«Մեր գնահատականը բյուջեի վերաբերյալ հայտնի է: Աննախադեպ համեստ ցուցանիշներ են այս դեպքում, երբ կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնելը: Եվ քանի որ լինելու են հերոսաբար դեմ և հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունը այս բյուջեին չի քվեարակի»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ, և ԲՀԿ-ն ոչ հերոսաբար, այլ սթափ պրագմատիկ քվեարկում է կողմ:

Դեմ քվեարկած պատգամավորներն են Հրանտ Բագրատյանը, Նիկոլ, Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը և ՕԵԿ խմբակցության հինգ պատգամավորները: Իսկ ձեռնպահ են քվեարկել ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը և Վահե Հովհաննիսյանը:

Նշենք, որ քվեարկությունից անմիջապես հետո ՀՀԿ-ական պատգամավորնեի մեծ մասը լքեցին դահլիճը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ այս նստաշրջանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter