HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է բնապահպանական օրակարգով հայ-իրանական հերթական հանդիպումը

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի ղեկավարած պատվիրակությունը ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակության հետ, որը գլխավորել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Հոմայուն Հայերին: Այս մասին հայտնում են ԲՆ-ից: 

Երկու երկրների պատվիրակությունները համատեղ շրջայց են կատարել Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատում, դիտարկել այնտեղ գործող ջրի շրջանառու համակարգը, ծանոթացել արտադրական և տեխնոլոգիական փուլերին: ԻԻՀ պատվիրակությունը տպավորված է եղել կոմբինատում իրականացված աշխատանքներով:

Շրջայցին հաջորդած աշխատանքային հանդիպմանը քննարկվել են Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատում մինչև 2017 թ. ջրի լիարժեք շրջանառու համակարգի անցնելու հնարավորությունները: Կարևորվել են Արաքս գետի ջրի որակի համատեղ մշտադիտարկման հարցերը: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական մի շարք հարցեր` երկու պետությունների սահմանին Բարեկամության այգի ստեղծելու, էկոմիջանցքներ ձևավորելու ուղղությամբ կատարվող քայլերը:

Կողմերը գոհունակությամբ փաստել են հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները և նախանշել համագործակցության հեռանկարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter