Հայ շախմատիստները ընդամենը 4-րդն են
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը (Արոնյան, Մովսիսյան, Հակոբյան, Սարգսյան, Հովհաննիսյան, ավագ` Պետրոսյան) այսօր ավարտեց իր ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Վերջին տուրից առաջ մեր թիմը առաջին հորիզոնականում էր 13 միավորով: Նույնքան էին վաստակել նաեւ գերմանացիները, որոնց հետ էլ մեր տղաները հանդիպեցին վերջին տուրում, Արոնյանը, Հակոբյանը, Սարգսյանը ոչ ոքի խաղացին, իսկ Մովսիսյանը պարտվեց, թիմային հաշիվը` 1.5-2.5: Զուգահեռաբար Ադրբեջանը 3-1 հաշվով հաղթեց ռումինացիներին, իսկ հունգարները 4-0 հաշվով ջախջախեցին բուլղարներին:
Այսպիսով` 15 միավորով Եվրոպայի չեմպիոն դարձան գերմանացիները, որոնք, չնայած ոչ բարձր վարկանիշին, բավականին կայուն ելույթներ ունեցան, 14 միավորով երկրորդը ադրբեջանցիներն են, որոնք մինչ այս գործող չեմպիոններն էին, իսկ ահա 13 միավորով 3-րդ տեղը զբաղեցրին հունգարները, որոնք միայն վերջին պահին տիրացան բրոնզե պարգեւներին: Բանն այն է, որ հունգարներին հաջողություն բերեց չոր հաշվով հաղթանակը, որով էլ նրանք անհատական վաստակած միավորների առումով (23) 0.5 միավորով առաջ անցան հայ շախմատիստներից: Հայաստանը մնաց 4-րդ հորիզոնականում իր 13 միավորով (22.5):
Իսկ մեր կանանց թիմը բավարարվեց 7-րդ տեղով, չեմպիոն դարձան ռուսները, երկրորդը լեհերն են, երրորդը` վրացիները:
Լուս.՝ armchess.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել