HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. «Ազատության» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով հարուցվել է քրեական գործ

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի 56 հասցեում գտնվող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց իր լիազորություններն իրականացնելու ժամանակ հիշյալ շտաբից դուրս է եկել ինքնությունը չպարզված տղամարդ, ձեռքով փակել է տեսախցիկի օբյեկտիվը՝ խոչընդոտելով տեսանկարահանման բնականոն ընթացքը և պահանջել է հանձնել տեսախցիկը կամ հիշողության կրիչը: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն: 

Բացի այդ, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ շտաբի դիմաց ինքնությունը չպարզված կինը դուրս է եկել շտաբից, մոտեցել է իրեն` կրկին պահանջելով դադարեցնել նկարահանումները և հեռանալ: Այնուհետև նույն կինը հրել է իրեն` վիրավորանքներ հնչեցնելով ինչպես իր, այնպես էլ՝ նույն ռադիոկայանի օպերատորի հասցեին: Այս կերպ՝ ինքնությունը չպարզված անձինք, դիտավորյալ գործողություններով, խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ա. Մկրտչյանի և օպերատոր Գ. Ազիբեկյանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների ազատ իրականացմանը:

«Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների կողմից հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter