HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոստանջյանի հարցը կառավարության անդամներին մնաց անպատասխան

Լիլիթ Թադևոսյան

Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Զարուհի Փոստանջյանը խոսափողին մոտեցավ համակարգչով և փորձում էր պատգամավորներին ներկայացնել մի կոչ, սակայն ԱԺ նախագահը անջատել տվեց խոսափողը և ասաց. «Ոչինչ, հեսա կանցնի, իսկ հիմա բառերով, Ձեր նախադասություններով ասեք»: 

«Ես Ձեզ հորդորում եմ մի քիչ զուսպ լինել, որովհետև այդպիսի դրսևորումները Ձեզ չեն գեղեցկացնում: Ասեմ Ձեզ՝ Ձեր հետևից շատ տգեղ բաներ են արտահայտում ես չեմ ցանկանում այդ տգեղ արտահայտությունները լսել»,- ասաց Փոստանջյանը: Արձագանքելով՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Կարևորը, որ Ձեզ Ձեր դիմացից են ասում»:

Շարունակելով իր խոսքը՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ համացանցում այս տեսահոլովակը շուտով լինելու է, և բոլորին կոչ է անում, որ ծանոթանան այդ կոչին:

«Որովհետև կոչն ուղղված է դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում տեղի ունեցող համաժողովին, որտեղ մենք պետք է քննարկենք, թե ինչպես պետք է ազատվենք այս հանցավոր ռեժիմից: Պետք է հայտարարենք օրակարգը և գործողութունների ծրագիրը, որոնց թվին է պատկանում, այս տարվա համապետական անհնազանդության երկրորդ միջոցառումը, որով պետք է կաթվածահար անենք գործող ռեժիմը՝ դա գործադուլն է: Շատ են հնչել տարբեր արտահայտություններ, թե հնարավոր չէ, գնացինք ոչ քվեարկեցինք, և այս ռեժիմից հնարավոր չէ ազատվել: Ես համոզված եմ և հավատում եմ, որ այո՛, ռեժիմից հնարավոր է ազատվել: Մեր գործողությունները պետք է լինեն հետևողական և ռեժիմն ինքն իրենով իհարկե կնահանջի: Հիմա հարցս ուղղում եմ այս մեծահարուստ կառավարության անդամներին, ես ուրախ եմ, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ, բայց այս մարդիկ իրենք էլ պետք է մասնակցեն ՀՀ-ի ազատությանը, և ուզում եմ իրենցից ճշտել՝ գալո՞ւ են Ազատության հրապարակ, թե՞ ոչ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը, որի խոսքը սակայն մնաց անավարտ, քանի որ Գալուստ Սահակյանն անջատել տվեց նրա խոսափողը:

Արձագանքելով՝ Գալուստ Սահակյանն ասաց, համարեն՝ մշակութային միջոցառում է և ձայնը տվեց հաջորդ հարց տվող ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանին: Սակայն Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իր հարցին չեն պատասխանել, ինչին Գալուստ Սահակյանն արձագանքեց հետևյալ կերպ. «Ձերը՝ երգ էր, շաբաշ տվող էլ չկա»:

Այնուհետև վիճաբանությանը միջամտեց Արծվիկ Մինասյանը, ով, ԱԺ նախագահին դիմելով, ասաց, որ ստանդարտ պատասխան կա, որ կառավարությունը գրավոր կարձագանքի, և այդուհանդերձ խոսափողը տրամադրեց Զարուհի Փոստանջյանին, սակայն հենց վերջինս մի քանի բառ խոսեց, Սահակյանը դարձյալ անջատել տվեց փոսափողը:

«Ձեր խոսափողն անջատված է, Դուք հարց չեք տվել, կառավարությունը չի պատասխանում, որի իրավունքն ունի»,- ասաց Սահակյանը:

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Փոստանջեանը շատ աւելի լաւ տիրապետած ըլլալ կը թուի փողոցի մշակոյթին, ուրկէ եկած է ինք, քան թէ Ազգային ժողովի, որուն արժանի չէր բնաւ: Ցաւալի է միայն տեսնել, որ ան իր համախոհները ունի Հայաստանի բնակիչներուն մէջ:
Վահրամ
Երբեմն զարմանում եմ որ Հետքը ուշադրություն է տալիս ԱԺ-ի գրեթէ ամենօրյա ապուշություներին....լինի Տիկին Փոստանճյան, Մեծապատիւ Գալուստ Սահակյան եւ մյուս դերասանները: Ո՞մ է պետք այս տեսակ «լուրեր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter