Ընտրակաշառքի տալու վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «News.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնում է կեղծիքներով» վերտառությամբ հոդվածի համաձայն՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ ի թիվս այլ խախտումների, արձանագրվել է նաև թիվ 7/33 տեղամասի դիմաց կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենայում քաղաքացիներին գումար բաժանելու դեպք:
ՀՔԾ-ն հայտնում է, որ նյութապես շահագրգռելով՝ քաղաքացու հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել