«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի թիվ 93 դպրոցում տեղակայված թիվ 5/01 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընտրատեղամասում՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում, իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտել են նույն հանձնաժողովի հանրապետական կուսակցության անդամները, որը զուգորդվել է իր նկատմամբ բռնության գործադրմամբ:
Հրայր Մանուկյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Լուս.՝ Հրայր Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել