HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանր հանցագործության դեպքով գործը քննության է ուղարկվել հատուկ քննչական ծառայություն

2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կ.-ն ինքնությունը չպարզված անձանց հետ Գավառ քաղաքի հասարակական բնակելի շենքերից մեկի շրջակայքում ծագած վիճաբանության ժամանակ որպես զենք օգտագործվող առարկաների՝ ծալովի դանակի և օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ է պատճառել համաքաղաքացիներ Գրիշա Զ.-ին, Սերյոժա Ղ.-ին և Գարսևան Ս.-ին: Հիշյալ վիճաբանության ընթացքում ինքնությունը չպարզված անձինք, դիմադրություն ցույց տալով հասարակական կարգի խախտումը խափանելու նպատակով միջամտած Թամարա Մ.-ին և Արթուր Մ.-ին, ձեռքերով հարվածել և մարմնական վնասվածք են պատճառել վերջիններիս, իսկ Էմիլ Կ.-ն հանել է իր մոտ պահվող որպես զենք օգտագործվող օդամղիչ ատրճանակը, որի բռնակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գարսևան Ս.-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ,օբյեկտիվ և բազմակողմանիքննությունը երաշխավորելուանհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեականգործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter