Վթարային շենքի բնակիչները նոր բնակարաններ են ստացել
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Արցախի 4-րդ նրբանցք 10/2 հանրակացարանային 4-րդ աստիճանի վթարայնության շենքի 15 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը:
Նույն շենքի ևս 33 ընտանիքների ներկայացուցիչների վիճակահանությամբ բնակարաններ էին հատկացվել նախորդ նիստի ժամանակ:
Հերթական նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Համաձայն քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության` 15 ընտանիքների ներկայացուցիչները վիճակահանության սկզբունքով ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 6/1 շենքի հարկաբաժիններում առկա 1, 2 և 3 սենյականոց թվով 15 բնակարաններ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բնակարանները կբաշխվեն մինչև տարեվերջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել