HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ ոք չի պաշտպանի քո իրավունքներն ավելի լավ, քան դու»

Ֆեյսբուքում հայտարարություն է տարածվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դռան վրա թափված ներկի կապակցությամբ: Անանուն էջի տարածած տեքստը ներկայացնում ենք առանց փոփոխության: 

«Այսօր, դեկտեմբերի 10, Հայաստանում, ինչպես նաև աշխարհով մեկ նշվում է մարդու իրավունքների պաշտպանության օրը: Սակայն մենք տեսնում ենք, որ այն հաստատությունը, որը կոչված է մեր իրավունքները պաշտպանելու` Մարդու իրավունքների պաշտպանը, անզոր է և անկամ: Այն չունի ոչ գործիքներ, ոչ ինքնուրույն ուժ, որպեսզի կատարի այդ առաքելությունը:

Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպակենտրոն համակարգը ունակ չէ լիարժեք պաշտպանել ճնշված խմբերի իրավունքներն ու շահերը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհով մեկ: Իրականում այն կոչված է քողարկելու ճնշված և արտոնյալ խավերի միջև անհավասարությունը, միևնույն ժամանակ հավերժացնելով ստատուս քվոն:

Ոչ ոք չի պաշտպանի քո իրավունքներն ավելի լավ, քան դու: Ոչ հերթական վարձատրվող Մարդու իրավունքների պաշտպանը, ոչ բարի նախագահը, ոչ կուսակցությունը, ոչ էլ հերոսը: Միայն գիտակցելով սեփական անմիջական շահը և հույս չդնելով որևէ ներկայացուցչի վրա` ճնշվածները կարող են ազատագրվել:

Միաժամանակ անհրաժեշտ է մեկընդմիշտ ընդունել, որ եթե պայքարի մարտավարությունները սահմանափակվում են միայն իշխանության կողմից արտոնվածներով, ապա այդ պայքարը մատնված է պարտության: Խաղատունը երբեք չի պարտվում, իսկ շահածները միայն լեգիտիմացնում են նրա գոյությունը:

Եղեք համարձակ, եղեք անկանխատեսելի: Դուրս եկեք փողոց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter