HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրականացվում է «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման համակարգ» վարկային ծրագիրը

2014թ. հունիսի 16-ին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նշանակվել է «Կոտայքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» վարկային ծրագրի 2-րդ փուլի միջոցառումների կազմակերպման նպատակով ծրագրի պատասխանատու:

Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ծրագրի նպատակն է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան տարածաշրջանային աղբավայր Հրազդանում` Կոտայքի տարածաշրջանի 7 համայնքների և Սևանի քաղաքային համայնքների աղբահանության համար: Ծրագրի շահառուներն են ՀՀ Կոտայքի մարզի` Աբովյան, Բյուրեղավան, Եղվարդ, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Հրազդան, Չարենցավան և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքները: Ծրագրի արժեքը 8.07 մլն. եվրո է:

2014թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարության (ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության), ծրագրի շահառու 8 քաղաքային համայնքների և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեցին ծրագրի վարկային, դրամաշնորհային և իրականացման ու աջակցության համաձայնագրերը:

2015թ. մարտի 12-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-235-Ն հրամանագրով հաստատվել է ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: 2015թ. մայիսի 18-21-ը ծրագրի վարկային համաձայնագիրը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստում և վավերացվել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter