Արտակ Գևորգյանն ազատության մեջ է
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանի բերման ենթարկելու կապակցությամբ.
«Քիչ առաջ տեղեկացանք, որ բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը, ով իբրև այսօր առավոտյան ներկել էր մերգրասենյակի դուռը:
Անկախ նրանից, թե ով է եղել նման արարքի կատարողը, մենք չենք ցանկանում, որ որևէ մարդ ենթարկվի քրեական պատասխանատվությանայդ արարքի համար:
Մենք համարում ենք նման արարքն անթույլատրելի, սակայն ներում ենք թե’ դրա կատարողներին և թե’ կազմակերպիչներին:
Մենք որևէ հաղորդում կամ ահազանգ չենք ներկայացրել իրավապահ մարմիններին, որպեսզի որևէ անձ ենթարկվի քրեական հետապնդման:
Օմբուդսմենի հանձնարարականով նրա տեղակալն այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում, որպեսզի բոլոր հնարավորեղանակներով պաշտպանի Արտակ Գևորգյանի իրավունքները»:
Քիչ առաջ ՄԻՊ գրասենյակը տեղեկացրեց նաև, որ Արտակ Գևորգյանը ազատության մեջ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել