HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը` Եվրոպայի 14 առավել վտանգված հուշարձանների ցանկում

«Եվրոպա Նոստրա» եվրոպական ժառանգության առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտն այսօր հայտարարել են 14 հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկը՝ 2016 թվականի «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրում ընդգրկելու համար՝ տարբեր ոլորտների միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Առավել վտանգված տեսարժան վայրերը 14 եվրոպական երկրներից են՝ Արդարադատության պալատը Բրուսելում՝ Բելգիա, Ամրոց Դիվիցում՝ Գերմանիա, Փաթառեյ ծովային բերդը Տալինում՝ Էստոնիա, Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը՝ Թուրքիա, Սբ. Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրա՝ Իսպանիա, Վենետիկյան ծովածոցը՝ Իտալիա, Երերույք հնագիտական հուշարձանը և Անի-Պեմզա գյուղը՝ Հայաստան, Կամպոս Հիոսը՝ Հունաստան, ՄեյվիսբենկՀաուզ, Էդինբուրգի մոտ՝ ՄիացյալԹագավորություն, Ռեյսվեկ ամրոցը՝ Նիդերլանդներ, Ուայ-բլոկը Օսլոյում՝ Նորվեգիա, Վալֆլորես պալատն ու կալվածքը Լիսաբոնի շրջակայքում՝ Պորտուգալիա, Հելսինկի-Մալմի օդանավակայան՝ Ֆինլանդիա և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում՝ Ֆրանսիա: Այս հուշարձաններից մի քանիսը վտանգի տակ են հայտնվել անփութության կամ ոչ պատշաճ պլանավորման/զարգացման պատճառով, մյուսները՝ միջոցների կամ փորձի բացակայության պատճառով: 7 հուշարձանների վերաբերյալ վերջնական ցանկը կներկայացվի Վենետիկում մարտի 16-ին կայանալիք հրապարակային միջոցառմանը:

14-ի կարճ ցանկում ընդգրվելու համար ընտրվել են այն հուշարձաններն ու տեսարժան վայրերը, որոնց համար հաշվի են առնվել դրանց բացառիկ ժառանգությունը և մշակութայինարժեքը, ինչպես նաև սպառնացող լուրջ վտանգը, որի առջև նրանք կանգնած են: Տարբեր պետական, հասարակական և մասնավոր կողմերի հետաքրքրվածությունը և հավատարմությունն այս հուշարձանները վտանգից փրկելու համար ևս շատ է կարևորվել և գնահատվել: Մեկ այլ կարևոր չափանիշ է համարվել այս հուշարձանների պոտենցիալը՝ իրենց տարածաշրջաններում կայուն զարգացմանը ծառայելու համար՝ որպես միջոց և խթան:

«Եվրոպական ներդրումային բանկի փորձագետները կայցելեն և կվերլուծեն ընտրված «7 առավել վտանգված» հուշարձանները և կնպաստեն իրական գործողությունների ծրագրերի մշակմանը: Առավելությունը կտրվի այն հուշարձաններին, որոնք առավել արժեքավոր են և ավելի վստահելի: Վերջին տարիների»,- ասել է Գայ Կլոսը՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի դեկանը: 

Լուսանկարը` hy.wikipedia.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter