
Կանաչ տանկի վերջին «զբոսանքն» ավարտվեց ԱԱԾ-ի պատին
Երևանի կենտրոնական փողոցներում երկու օր առաջ կրկին հայտնվել էր Արտակ Գևորգյանի «կանաչ տանկը»: Այն իր զբոսանքը սկսեց Ազատության հրապարակից: Արտակն իր ստվարաթղթե փոխադրամիջոցով գնաց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Սահմանադրական դատարան, Բաղրամյան 26, որից հետո ուղղությունը բռնեց դեպի Ազգային անվտանգության ծառայության շենքը: Այդտեղ «կանաչ տանկի» վերջին կանգառն էր. Արտակն այն ջարդեց ԱԱԾ-ի շենքի դարպասներին: Այսօր առավոտյան Արտակ Գևորգյանին ձեռնաշղթաներով տարել էին անհայտ ուղղությամբ, հետո պարզվեց, որ նրան տարել են ԱԱԾ։ Մի քանի ժամ հետո նրան ազատ են արձակել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել