HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության հրապարակում կոչ արվեց պայքարել բռնապետական ռեժիմի դեմ

Լիլիթ Թադևոսյան

«Այսօր մեր ժողովրդի գրեթե 90 տոկոսը խորապես համոզված է, որ քվեարկողների ճնշող մեծամասնությունը «ոչ» է ասել այս սահմանադրություն կոչված խեղկատակությանը՝ հանրաքվեին»,- այսօր «Նոր Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքում ունեցած իր ելույթում ասաց Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը:

Սակայն, «չարիքի իշխանությունը, գործի դնելով կեղծիքի ու բռնության իր մեքենան, ուղղակի թվերը շուռ է  տվել՝ 70 տոկոս «ոչ»-ը դարձնելով 70 տոկոս «այո», գողացել է ժողովրդի քվեն, ժողովրդից գողացել է նրա արժանապատվությունը, նրա ազատությունը, նրա հայրենիքը»: Ազատամարտիկի խոսքով՝ այս հանրաքվեն ատելությունը բազմապատիկ անգամ կրկնապատկեց: «Ամբողջ աշխարհում ապացուցված ու անհերքելի ճշմարտություն է, որ որևէ երկրի ժողովուրդ, երբ իր առաջնորդ հռչակվածներին ատում է խորապես, այդ երկիրը առաջընթաց ու զարգացում ունենալ չի կարող: Այնպես որ, մեր իշխանությունը բռնազավթածները լուրջ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը»,- ասաց Վարդան Մալխասյանը:

Նա նշեց, որ բոլոր սանձարձակ կեղծիքները իշխանությունը կատարեց իր «լակեյների, կամակատարների, կատարածուների ու գողականների միջոցով, քանի որ նրանք են իր հենարանը, և առանց նրանց իշխանությունը մեկ ժամ չի կարող գոյատևել:

«Եվ այդ լակեյները հասկացել են, որ իշխանությունն ունի հետևյալ բանաձևը. որպեսզի ձեռք բերես բարիքը, պիտի ընդունես ստորությունը: Սնունդ՝ պղծության դիմաց. այս է նրանց մոտեցումը: Եվ նրանք պղծվելով՝ կատարեցին այդ ծանր հանցագարծությունը մեր ժողովրդի նկատմամբ: Իզուր չի ասված, որ ողորմելի տականքը մեկ սպասավոր ունենալու համար պատրաստ է ծառայել ոչ միայն տասնյակ, այլ հարյուրավոր տերերի»,- ասաց Վարդան Մալխասյանը:

Ըստ նրա՝ այս ամենից հետո մեկ սանտիմետր նահանջելու տեղ չի մնացել, և բոլորը պետք է լավ հասկանան, որ բռնատիրական ռեժիմի դեմ պայքարը բոլոր առումներով ազգային ազատագրական է, ու յուրաքանչյուր մարդ պետք է դառնա այդ պայքարի նվիրյալն ու զինվորը:

Մեկնաբանություններ (3)

yervant [email protected]
Նման յայտարարութիւն միլիոներորդ անգամն է որ լսում ենք ։մի բան ասէք որ իրականութեան նման ըլլայ։
ՎԻԿՏՈՐ
ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ։ՕՐԻՆԱԿ՝ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԿՂՆԵՐՆ՝-ԲԺԻՇԿԻ՝ՍՆՆԴԻ՝ ՇԻՆԱՐԱՐԻ՝ԲԱՆԱԿԻ՝ ԵՎ ՄԱՐԴ+ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՉ ՈՐ ՊԵՏՔ Է ՝ՍՈՎՈՐԱԾ+ԱՇԽԱՏԱԾ+ԳՈՐԾԻՑ ԸՆՏՐԵՆ՝ՈՒԺԵՂԻՑ ՈՒԺԵՂ ՄԵԿՆ ՄՅՈՒՍԻՑ ՈՒԺԵՂ։։։։ՎԱՐՈՐԴԻՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ՈՆՑ ԵՆ ԱՎՏՈ ՍԱՐՔԵԼ՝ԱՍՈՒՄ Է ՓՈՂԱՏԵՐՆԳՅՈՒՏԱՐԱՐԻՑ ՊԱՏԵՆԴ ԱՌՆՈՒՄ ԵՎ ԲԱՑՈՒՄ ԵՆ ??? ԳՈՐԾԱՐԱՆ ՝ԼԱՎ ԹԵ ՎԱՏ ԵՂԱՎ ԳՅՈՒՏԻ ՕՐԵՆՔԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ։ԺՊԻՏ+ԺՊԻՏ ՝UFO+НЛО+ՉԹՕ Ի ՎԱՐՈՐԴԻ ԱՍՈՒՄ ՈՆՑ ԵՆ ՍԱՐՔԵԼ ԱՓՍԵՆ՝ԱՍՈՒՄ Է՝ՍՈՎՈՐԱԾ ԱՇԽԱՏԱԾ ԳՈՐԾԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ՓՈՐՁԱՌՈՒ ՊՐՈՓԵՍՈՐՆԵՐՆ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐ ԳՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ՝ԳՅՈՒՏԻ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ։ԺՈՂՈՎՐԴԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒՍՏՆ ԳՅՈՒՏԱՐԱՐՆ Է ՈՉ ԹԵ ԹԱԼԱՆՈՂԸ։
ՁեԱրմենր անունը
համաձայն էմ,միայն պայքարի ձեվը ասեք.համաձայն էմ,միայն պայքարի ձեվը ասեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter