
Բերման է ենթարկվել Ազատության հրապարակում նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանը
Րոպեներ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության հրապարակում նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանին 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի նկարը և նրա մասին պաստառ ցուցադրելու համար։
«Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որի հիման վրա նստացույցի մասնակիցը բերման է ենթարկվել, և անհապաղ ազատ արձակել Հայկ Կյուրեղյանին սպառնացող վտանգի մասին իրազեկող և ահազանգող Արամ Թարվերդյանին»,- գրում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը իր տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել