ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ նախագահի աշխատակազմի ղեկավարի
2015 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցում է կատարել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ 1992-2015 թվականների ընթացքում ՀՀ նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց և տրամադրված զենքերի նշանակության վերաբերյալ՝ խնդրելով տեղեկատվությունը տրամադրել՝ ըստ առանձին տարիների և անձանց: Հուլիսի 16-ի պատասխան գրությամբ ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկատվությունը տրամադրել է մասնակիորեն (տրամադրվել է տեղեկատվություն միայն 1998-2015 թթ. զենքով պարգևատրված անձանց թվի վերաբերյալ)՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը պարունակում է անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն, չի կարելի օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել