HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիարբեքիրում ցույցերը շարունակվում են․ կա երկու զոհ

Դիարբեքիրի Սուր շրջանում նորից փողոց դուրս գալու արգելք (պարետային ժամ) է հայտարարվել։ Ոստիկանությունը կրակոցներով և արցունքաբեր գազով միջամտություն է կազմակերպել այդ ցույցերին։ Նշվում է, որ Բաղլար շրջանում երկու հոգի է զոհվել։

«Դողան» լրատվական գործակալությունը (DHA) հաղորդում է, որ երկու հոգի զոհվել է արձակված հրազենային կրակոցներից։ «Ի մէ ջէ» (İMC TV) հեռուստաըներությունը հաղորդում է, որ սպանվել է երկու երիտասարդ՝ Շերդիլ Ջենգիզը և Շիյար Սալմանը։ Ոստիկանական միջամտության ժամանակ վիրավորված երկու հոգու հիվանդանոց են տեղափոխել։

Սուր շրջանի բողոքի ակցիաներին ոստիկանական միջամտություն

Ազգերի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ-HDP) այսօր ժամը 12․00-ին քայլերթի կոչ էր արել։ Երթը բողոք էր փողոց դուրս գալու արգելքների դեմ։ Դիարբեքիրի մարզպետարանն իր հերթին երեկ երեկոյան հայտարարություն էր արել, որում երթը անվանել էր «անօրինական»։

Քաղաքի մի շարք շրջաններում և հատկապես կենտրոնում ցուցարարների և ոստիկանության մեջ բախումներ են տեղի ունեցել։ Ջիզրեում, Սիլոպիում և Նուսայբինի չորս թաղամասում նորից փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել։

Ակոս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter