HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական համալսարանի ուսանողները հետազոտել են սահմանամերձ գյուղերի բնակչությանը

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի կլինիկական օրդինատորները Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 11-12-ն անցկացրել են անվճար բուժզննում՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի 18-ից բարձր տարիքի բնակչության համար:

Ինչպես տեղեկացնում է բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը, կատարվել են սրտի, թոքի, քիթ-կոկորդ-ականջի, ներզատիչ գեղձերի, մաշկի և նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի գնահատման հետազոտություններ, ինչպես նաև կատարվել է բերանի խոռոչի զննում, և անցկացվել են բերանի խոռոչի հիգիենայի կազմակերպմանն ուղղված դասընթացներ: Հետազոտվել է ավելի քան 100 բնակիչ՝ տարբեր գանգատներով։ Ըստ Անի Ռափյանի՝ դիմած քաղաքացիների մոտ գերակշռում էին սիրտ-անոթային, էնդոկրին (հիմնականում շաքարային դիաբետ), նյարդաբանական խնդիրները:

Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ ծրագրի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter