HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուլայում տեղի ունեցած վթարից տուժածներից ևս մեկը տեղափոխվել է Հայաստան

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած հայերից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում,   դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Հիվանդն ապաքինվել է, այժմ մասնագետները քննարկում են նրա դուրս գրման հարցը: Տուժածի տեղափոխումը կազմակերպվել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված հարցերի կազմակերպման և Հայաստան տեղափոխման աշխատանքները շարունակվում են համակարգվել  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից:

Դուրս է գրվել նաև Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող երկու տուժածներից մեկը: Մյուսի առողջական վիճակում առկա է դրական շարժընթաց: Հիվանդը ստանում է դեղորայքային բուժում:

Հիշեցնենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանք նույնպես ապաքինման փուլում են: 

Վթարից տուժած ՌԴ-ում գտնվող բոլոր հիվանդների բուժումը գտնվում է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter