HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամության թեմայով հրապարակումների մրցույթում «Հետք»-ը երկու մրցանակ է ստացել

«Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով զանգվածային լրատվամիջոցների 13-րդ ամենամյա մրցույթին «Հետք»-ը արժանացել է երկու մրցանակների: «Լրագրողական հոդված» անվանակարգում առաջին մրցանակը հանձնվել է Քրիստինե Աղալարյանին` «Մատչելի» Երևան՝  նկարված թեքահարթակներով» հոդվածի համար, իսկ երրորդ մրցանակը` Արփինե Մինասյանին՝ «Հաշմանդամությունը հանրակրթությունից դուրս մնալու պատճառ» հոդվածի համար:

Disability.info կայքը գրում է, որ մրցույթն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները։ Նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածումն է:

Մրցանակաբաշխության մյուս հաղթողների մասին կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

լուսանկարը` disability.info

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter