HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նստացույցի մասնակիցը պատմել է իրեն բերման ենթարկելու մանրամասները

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հրապարակել է տեսանյութ, որում Ազատության հրապարակից երեկ բերման ենթարկված նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանը ներկայացնում է իրեն բերման ենթարկելու մանրամասները: 

«Կից տեսանյութում Արամ Թարվերդյանը պատմում է, թե ինչպես են ոստիկանները առանց իրավական հիմք ներկայացնելու իրեն բերման ենթարկել բռնություն և ճնշում գործադրելու միջոցով և ակնհայտ հրահանգավորված մեթոդների կիրառմամբ։ Արամ Թարվերդյանին ենթարկել են խուզարկության և ողջ գործընթացը անցել է անօրինական ձևով, որից հետո ժամեր անց նրան ազատ են արձակել»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter