Այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հարձակվողը, դիմակավորված և զինված, մտել է տուն, հանդիպելով տանտերերի դիմադրությանը՝ կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր:
Վնասվածք ստացած երկու անձ տեղափոխվել են «Արմենիա» բժշկականկենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, հարձակվողը մահացել է:
Հանգամանքները ճշտվում են: Դեպքին ոստիկանությունը մանրամասն կանդրադառնա ավելի ուշ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել