HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով):

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 11-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 7 թեկնածուներից հաղթողներ ճանաչել՝ Արմեն Արտավազդի Ամիրյանին և Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջողների հետ կապերի վարչությունը:

«Հանձնաժողովը հիմք է ընդունել լրագրության ոլորտում, հատկապես՝ հեռուստատեսությունում և ռադիոյում, ինչպես նաև հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում Արմեն Ամիրյանի երկարամյա աշխատանքային փորձը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, Ավթանդիլ Գրիգորյանի՝ լրագրության ոլորտում և հատկապես հեռուստատեսությունում ու մամուլում նրա աշխատանքային փորձը և մասնագիտական կարողությունները»,- նշված է նախագահականի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter