HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը նախատեսում է հինգ տարով տարածք հանձնել «Բանաձև մեդիա»-ին` անհատույց օգտագործման իրավունքով

Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 35 770 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, 141,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով նախատեսվում է հանձնել «Բանաձև մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը:

Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին կառավարության որոշման նախագծի հիմնավորումը հետևյալն է.

«Բանաձև Մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպության նպատակն է նախադրյալներ ստեղծել բազմակողմանի տեղեկատվությունը հասարակության համար հասանելի դարձնելու համար, նպաստել խոսքի ազատության միջազգային նորմերի հաստատմանը Հայաստանում, նպաստել հայաստանյան ԶԼՄ-ների մասնագիտական պատրաստվածությանը, նպաստել լրատվական բովանդակության ստեղծման ստեղծագործական մոտեցումների զարգացմանը, կազմակերպել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կարիերայի տարբեր փուլերում գտնվող լրագրողների, պրոդյուսերների, խմբագրիչների և կառավարիչների համար, նախաձեռնել լրագրողական հետաքննություններ և հետազոտություններ՝ ներգրավելով տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների՝ բարձր որակի լրագրողական բովանդակություն ստեղծելու համար»:

Ֆինանսների նախարարությունը, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և արդարադատության նախարարությունը նախագծի վերաբերյալ առարկություններ ու առաջարկություններ չունեն: Ամենայն հավանականության նախագիծը կընդունվի կառավարության վաղվա նիստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter