HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթը

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, համագործակցելով «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հետ, նախաձեռնել է «Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթը, որի նպատակն է խրախուսել ծրագրավորողներին` օգտագործելով ժամանակակից լավագույն սարքավորումները, ստեղծել յուրահատուկ վիրտուալ իրականության ծրագրեր, հավելվածներ ու խաղեր։

Այս մասին տեղեկացնում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը:

Մասնակցության հայտերը առաջին փուլի համար ընդունվում են մինչև 2016 թվականի փետրվարի 15-ը։ Մրցույթին կարող են մասնակցել 15-35 տարեկան երիտասարդները, ովքեր պայքարելու են մի շարք մրցանակների համար։ Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր փուլի լավագույն լուծման համար մասնակիցը/մասնակիցները/ կպարգևատրվի 1000-2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։

Մրցույթի ընթացքում մշակված լավագույն կրթական հավելվածները կընդգրկվեն «ԱրմԹաբ» դյուրակիր համակարգիչներում և «ԱրմՖոն» հեռախոսներում։ Մասնակիցներին սպասում է ևս մեկ անակնկալ․ մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը/մասնակիցները/ կմասնակցի 2017 թվականին տեղի ունենալիք երկու հայտնի և խոշոր միջազգային միջոցառումների՝ «Consumer Electronics Show 2017» և «World Mobile Congress 2017»։

Մրցույթի մասնակիցների պարգևատրումն ընթանալու է մի քանի փուլով, իսկ 2016 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի կունենա վերջնական ծրագրերի ներկայացումն ու մրցանակների հանձնման արարողությունը: 

Դեմտեմբերի 18-ին` ժամը 12:00-ին, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամասում (Հասցե` ք․ Երևան, Հակոբ Հակոբյան փողոց 3, «Մերգելյանի» աջ մասնաշենք, 4րդ հարկ) տեղի կունենա «Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը, որտեղ ընկերությունը մանրամասներ կներկայացանի մրցույթի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter